Ձեռքերի դող երբեմն առաջանում է նույնիսկ առանց պատճառի: Ո՛չ վախի զգացում, ո՛չ անհանգստություն, սակայն ձեռքերը սկսում են դողալ:

Ձեռքերի դողը, բժշկական լեզվով՝ տրեմորը, առաջանում է երկու պատճառով՝ ֆիզիոլոգիական ու պաթոլոգիական:

Ֆիզիոլոգիական պատճառների ցանկում են այն դեպքերը, երբ որևէ իրադարձությունից առաջ կամ որևէ իրավիճակում դուք ունենում եք անհանգստություն, վախ:

Երբեմն դա կարող է լինել երկարատև սթրեսների արդյունքում կամ, օրինակ, ֆիզիկական ծանր աշխատանքից հետո: Սակայն եթե վերը նշված պատճառներից և ոչ մեկը ձեզ մոտ չկա, ապա դա արդեն պաթոլոգիական խնդիր է:

 

Ներկայացնում ենք այն հիվանդությունները կամ առողջական խնդիրները, որոնք առաջացնում են տրեմոր (ձեռքերի դող):

Եթե դուք ոչնչից չեք վախեցել, չեք անհանգստանում և երկարաժամկետ սթրեսներ չունեք, բայց ձեր ձեռքերը դողում են, ապա սա կարող է լինել մի քանի հիվանդությունների նախանշան կամ արդեն ուղղակի հետևանք:

  1. Ձեռքերի դող առաջանում է շաքարային դիաբետի դեպքում, երբ արյան մեջ գլյուկոզայի քանակը կտրուկ նվազում է
  2. Տիրեոտոկսիկոզի դեպքում նույնպես ձեռքերը սկսում են դողալ: Տրեմորը առաջանում է վահանագեղձի հորմոնների մակարդակի կտրուկ բարձրացման դեպքում
  3. Տրեմոր առաջանում է նաև մակերիկամների հիվանդությունների դեպքում
  4. Ձեռքերի դող լինում է նաև թունավորումների դեպքում՝ հատկապես ծանր մետաղներով, գազով թունավորվելիս
  5. Տրեմոր առաջանում է նաև ցրված սկլերոզի, երակային հիվանդությունների և ուղեղի որոշակի վնասվածքների դեպքում
  6. Եթե ձեռքերը դողում են, ապա դա կարող է լինել պարանոցային օսթեոխոնդրոզի հետևանք
  7. Տրեմորը հատուկ է նաև հիպերտոնիկ հիվանդություններ ունեցողների համար
Պարկինսոնի հիվանդությանը նույնպես հատուկ են ձեռքերի ուժեղ ցնցումները։


Եթե բժշկի մոտ հետազոտություն անցնելուց հետո վերը նշված հիվանդությունները և ոչ մեկ ձեզ մոտ չեն հայտնաբերել, ապա ձեզ հարկավոր է ընդամենը հանգստացնել նյարդային համակարգը:

Այդ հարցում կարող են օգնել տարբեր տեսակի լոգանքները, հանգիստը, հոգեբանի մոտ այցելությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել