Իսրայելի օդուժը հրթիռակոծել է սիրիական բանակի դիքերը Քունեյթրա նահանգի Հան-Արնաբայի շրջանում՝ գրում է ria.ru-ն՝ հղում կատարելով ռազմական աղբյուրին:

 «Թշնամական ինքնաթիռները երկու հրթիռ են արձակել մեր բանակի դիրքերի ուղղությամբ, ինչը նյութական կորուստների է հանգեցրել»,- հաղորդել է աղբյուրը՝ հավելելով, որ հարվածները հասցվել են այն ժամանակ, երբ ահաբեկիչները Քունեյթրայի արվարձաններում հարձակում են գործել սիրիական բանակի դիրքերի վրա:

 «Այդ գրծողությունները չեն կանգնեցնի մեր զինուժի պայքարը Իսրայելին մոտ կանգնած ահաբեկչական խմբավորումների դեմ»,- նշել է աղբյուրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել