Կան այնպիսի հմտություններ, որոնք այնքան տպավորիչ են, որ թվում է՝ հնարավոր չէ դրանք սովորել։ Եկե՛ք տեսնենք այդ հմտություններից 5-ը, որոնք կարող եք սովորել ընդամենը մի քանի ժամում, ու զարմացնել Ձեր ընկերներին։

Համակարգչի խնդիրների 90%-ը շտկելը

question mark

Google-ը կարող է օգնել Ձեզ լուծել Ձեր համակարգչի հետ առաջացող խնդիրների մեծ մասը՝ խնայելով ժամանակ և գումար։ Միայն թե Դուք պետք է հասկանաք ու հավատաք, որ կարող եք սերտել դրանք լուծելու եղանակներն ու ինքնուրույն գլուխ հանել։

Հասարակ կերակուր պատրաստելը ու դրան հիանալի տեսք տալը

omelette

Պարզապես անհրաժեշտ է սկսելը հասարակ բաղադրատոմսերից, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենաք այն զարդարելու։ Հասարակ ձվածեղը կարելի է մատուցել ամենատարբեր ձևերով, որոնք բոլորն էլ տպավորիչ կլինեն։ Մի խոսքով, պետք չէ մտածել, թե դա հատուկ կարողություններ ու ջանքեր է պահանջում։ Դուք էլ կարող եք զարմացնել Ձեր հյուրերին։

Խնձորը ձեռքերով կիսելը

apple

Պարզապես մի քանի պարզ հնարք պետք է սովորել, ու կստացվի։ Նույնը կարելի է անել նաև բանանի հետ։

Ռուբիկ-կուբիկներ լուծելը

rubiks cube

Իրականում շատերի կողմից սիրված գլուխկոտրուկ ռուբիկ-կուբիկների լուծման համար կան հատուկ ալգորիթմներ, որոնք պարզապես պետք է սովորել, ու զարմացնել բոլորին։

Կախարդական հնարքներ

cards

Նորից օգնության է գալիս ամենակարող Google-ը։ Այնտեղ կգտնեք պարզ մեթոդներ հատկապես քարտերով հնարքներ ցույց տալու ու բոլորի բերանը բաց թողնելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել