Tert.am-ը գրում է.
 Ղրղզստանի հատուկ ծառայությունները հայտնել են Օշի մարզից ահաբեկչական խմբավորման անդամի ձերբակալության մասին, որը հանձնարարություն էր ստացել ահաբեկչություն իրականացնել ԱՊՀ տարածքում: Այդ մասին հայտնում է երկրի ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
 Ինչպես հայտնել է մամուլի ծառայությունը, երկրի տարածք միջազգային ահաբեկչական խմբավորումների գրոհայինների ներխուժման ճանապարհները կանխելու ուղղությամբ ձեռնարկվող հակաահաբեկչական միջոցառումների շրջանակում ձերբակալվել է 1994 թվականին ծնված գրոհային:
 Քննության տվյալներով՝ ձերբակալվածն անդամագրվել էր 2013 թվականին և ուղարկվել Սիրիա: «Պարզվել է նաև, որ ձերբակալվածն անձամբ մասնակցություն է ունեցել գրոհայինների կողմից գերիների զանգվածային մահապատիժներին»,- հայտնել են կոմիտեում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել