բացել լրահոսը
21.04.2017  10:54

Կա՞ հին Երևան, կա՞ քաղաքի պատմությունը ցուցադրելու հնարավորություն և հաջորդականություն

Robert Melkonyan

Картинки по запросу ռոբերտ մելքոնյանԵթե որևէ մեկը հյուր գնա թբիլիսցուն, ապա նա գիտե՝ ինչ կարող է ցույց տալ, ուր տանել, որ թաղամասը, ինչպես ավելի լավ ու հասկանալի ցուցադրել թբիլիսյան կոլորիտը, ըստ թաղամասերի և շինությունների ներկայացնել այդ քաղաքի պատմությունը: Ցուցադրելու շատ բան կա՝ պահպանված ու պահպանվող, հոգատարություն և ուշադրություն քաղաքի պատմության գնահատման ու կերտման ուղղությամբ…
Իսկ մեզ մո՞տ… Մեր սիրելի Երևանո՞ւմ…
Ո՞ւր տանես, ո՞ր թաղամասը… Կա՞ հին Երևան, կա՞ քաղաքի պատմությունը ցուցադրելու հնարավորություն և հաջորդականություն…
Չկա… Կո՞նդ տանես, Սարի թա՞ղ, Չարբա՞խ, Արե՞շ, «Հաղթանակ» զբոսայգու ջարդուփշուր, ճռնչացող, վտանգավոր կարուսելնե՞րը, Հրազդանի կիրճի «վետերոկնե՞րը», մոթելնե՞րը, աղտոտված, աղբով լեցուն Զանգո՞ւն, կիրճից երևացող անսիստեմ ու տձև կառույցնե՞րը… Էրեբունի ամրո՞ց՝ անխնամ, անշուք, կեղտով ու անհամ գրություններով պատված, Արին Բե՞րդ, ժանգոտած գնացքներով, «կուստարնի» սարքած կամրջով մանկական երկաթուղի՞...
Չկա՛, տարբերակ չունենք… Տանենք Ծիծեռնակաբերդ, Եղեռնի զոհերի հուշարձանը ցույց տանք, «հպարտանանք»՝ ինչպես են մեզ կոտորել ու ջարդել… Լավ, դա էլ արեցինք, էլ ի՞նչ կա… Երևանի կուբիկ-ռուբիկ, նոր անճաշակ ու քաղաքաշինական նորմերից հեռու շինություններն ու «կոթողնե՞րը»…
Երևանից դուրս էլ մի բան չի… Ո՛չ ճանապարհ կա, ո՛չ մաքրություն, ո՛չ ենթակառուցվածքներ, ո՛չ էլ զբոսաշրջիկներին գրավող որևէ բան…
Չնայած էքստրիմի սիրահար զբոսաշրջիկների համար նայելու շատ բան կա՝ քարուքանդ, խորհրդային տարիների ասֆալտի հետքերով ճանապարհներ, նախնադարյան զուգարաններ, փնթի ճաշարաններ, պլաստիկե շշերի, ցելոֆանների, աղբի կույտեր, վայրենաբար «քրքրած, բռնաբարված, լլկած, տանջահար» արձաններ, աջ ու ձախ պահանջատեր մուրացիկներ…
Գրեցի, բայց ո՞ւմ համար… Ով պետք է միջոցներ ձեռնարկի, նա չի էլ կարդում, թքած ունի նման գրառումների վրա, իսկ ով էլ կարդում է, նա ինքն էլ գիտե և անզոր է որևէ բան փոխել…
Հա՛, կարևորը ամեն մեկն իր այգում, իր կալվածքում շքեղ պալատներ ու «սեփական» եկեղեցի ունենա… Այ դա է գերխնդիրը… Զբոսաշրջիկների հերն էլ անիծած ու թքած նրանց կարծիքների վրա…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 231 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝