Image result for policeՏղամարդը, ով հարձակում էր իրականացրել Փարիզի կենտրոնում ոստիկանների վրա, ապրել է Ֆրանսիայի մայրաքաղաքի արևելյան արվարձանում։ Այս մասին հայտնում է АР գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։

Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը հայտարարել է, որ ոստիկաններին հաջողվել է պարզել հանցագործի ինքնությունը, սակայն հրաժարվել հայտնել նրա անունը։ Նա հարձակվողին որակել է որպես ահաբեկիչ։

Մոլենսի խոսքով՝ զինված տղամարդու հարձակումից սպանվել է մեկ ոստիկան, վիրավորվել՝ երկուսը և ևս մեկ անցորդ։ Ահաբեկիչը ոչնչացվել է պատասխան կրակից։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հանցագործը կարող է լինել 39-ամյա Քարիմ Չեուրֆին, ում անունով փաստաթղթերը հայտնաբերվել են հարձակվողի մեքենայում։ Սակայն կան նաև տվյալներ, որ հարձակվողը կարող է լինել ոմն Աբու Յուսեֆ ալ-Բելժիկին։

Գլխավոր կասկածյալը Չեուրֆին է, ով Le Parisien-ի փոխանցմամբ՝ կրկնահանցագործ է, 2001 թվականին նա դատապարտվել էր փաստաթղթերի ստուգման նպատակով իրեն կանգնեցրած ոստիկանի վրա հարձակման համար։

Դատախազը հավելել է, որ քննիչները փորձում են պարզել՝ նա հանցակիցներ ունեցե՞լ է։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ տեղի ունեցածի փաստով Փարիզի հակաահաբեկչական հարցերով դատախազությունը հետաքննություն է սկսել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել