Ժամանակին առաջին անգամ երբ փորձեցի դիտել «Մատրիցա» ֆիլմը, կեսից անջատեցի ձանձրալի լինելու պատճառով։
Երկրորդ անգամ դիտեցի մինչև վերջ և այնպիսի բավականությամբ, որ ցանկություն ունեցա ևս մեկ անգամ դիտել։
Երրորդ անգամ երբ դիտեցի, հասկացա, որ հիմքում ամենաանհեթեթ գաղափարն է՝ մեկ փրկչի գաղափարը։
Այդ գաղափարը թերևս ամենաաստվածամերժն է։
Մարդիկ սիրում են Աստծո անունից իրենց խոստումներ տալ։
Մարդիկ Աստծո անունից իրենց խոստանում են այն, ինչ Նա ի սկզբանե առատորեն տվել է։
Մարդիկ ուզում են, որ Աստված իրենց փրկի իրենց աստվածամերժության հետևանքներից, որ կարողանան շարունակել Աստծուն մերժել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել