1. ԱՄՆ-ում այս «խելացի» գողը բեյսբոլի մականով կոտրել էր զինամթերք վաճառող խանութի պատուհանն ու խանութի աշխատակցին հրամայել իրեն զենք տալ: Պարզվեց՝ խանութի աշխատակիցը հենց խանութի տերն էր, ով պարզապես ցուցափեղկից հանեց ատրճանակը, պահեց գողի վրա և ստիպեց նրան ձեռքերը խաչած այնքան սպասել, մինչ ոստիկանությունը կժամաներ:

2. Իրականում այս ծեր կնոջից շատ բան ունենք սովորելու: Երբ մի անծանոթ երիտասարդ հանկարծ ներխուժեց 93-ամյա Ռաֆ Բրադշոյի տուն, նա միանգամից գլխի ընկավ, որ երիտասարդը գող է, իսկ ինքը չի կարող ֆիզիկական դիմադրություն ցուցաբերել, ուստի պետք է գործի դնել ուղեղը:

Ծեր կինը ձևացրեց, որ ճանաչում է երիտասարդին և նրանց ասաց, որ նա իր տղայի ընկերներից է: Տիկին Բրեդշոն գողի համար ճոխ նախաճաշ պատրաստեց և առաջարկեց մի փոքր հանգստանալ: Միամիտ գողն ուրախությամբ կերավ ուտելիքը և շնորհակալություն հայտնելով՝ համաձայնվեց հանգստանալ: Րոպեներ անց ժամանած ոստիկանները երիտասարդին բազմոցի վրա քնած գտան. ծեր կինը, ուտելիքի մեջ քնաբեր լցնելով, քնեցրել էր գողին:

3. Միացյալ Թագավորության դատարաններն «ապացուցել են», որ բոլոր տարիները չէ, որ հարմար են հանցագործություններ անելու համար: Ինչո՞ւ։

22-ամյա մի բրիտանացի որոշել էր իր մեքենայի ապահովագրական ծախսերից խուսափելու համար կեղծել փաստաթղթերը, բայց ապահովագրական ընկերությունները միանգամից նկատեցին ներկայացված փաստաթղթի անսովոր ամսաթիվը՝ փետրվարի 31, 2009 թվական:

4. Ձայնասկավառակների խանութում մի գող էլ գանձապահի սեղանից վերցրել էր 10 և 20 դոլարանոց թղթադրամներ և փախել՝ չնկատելով, որ հենց գանձապահի սեղանի առջև մի մեծ տեսախցիկ կա: Բայց սա դեռ ամենը չէ. նա ընդամենը ժամեր առաջ խանութից իր իրական անուն-ազգանունով պատվիրել էր Pink Floyd-ի ձայնասկավառակներից մեկը: Ոստիկանությանն անելու ոչինչ չէր մնում, քան ըստ պատվերի գրանցված անուն-ազգանունով նրա բնակարանը գտնելն ու նրան այցելելը:

5. Երբ արդեն թոշակի անցած նախկին ոստիկան Ջոն Քոմփարեթոն դուրս եկավ հյուրանոցի զուգարանից, մի երիտասարդ տղա ատրճանակով հարձակվեց նրա վրա, խլեց նրա մոտ եղած գումարն ու հեռախոսը, ապա դիմեց փախուստի: 19-ամյա գողը, բարեբախտաբար կամ դժբախտաբար, չգիտեր, որ դրսում ավելի քան 300 ոստիկան է սպասում, քանի որ հյուրանոցի դահլիճներից մեկում րոպեներ անց սկսվելու էր ոստիկանների գիտաժողովը:

Գողին ավելի շուտ հասցրին բռնել, քան նա կհասցներ նստել տաքսի, իսկ ձերբակալման պահին իրավիճակը փրկելու համար նա պարբերաբար կրկնում էր. «Ես անզեն եմ, անվնաս»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել