Tert.am-ը գրում է.
 «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովի բացման նիստից հետո աշխատանքները շարունակվեցին «Ազգ-բանակ. անվտանգության բանաձև» թեմայով:
 Հիմնական զեկուցողներն են ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:
 Քննարկմանը ներկա է նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով նշեց, որ ինքը չի համարում, թե «ազգ-բանակ» գաղափարն իր մտքի արգասիքն է, և այն միջնադարից սկսած եղել է: «Բանակը պատրաստ է այդ գաղափարին»,-ասաց նա և նշեց, որ բանակի նկատմամբ անգիտակից սերը պետք է վերածել հարգանքի:
 Խոսելով ընդդիմադիրների մասին՝ նախարարն ասաց, որ բանակի որակը բարձրացնելուն պետք է ուղղված լինեն բոլորի դիրքորոշումները, և միգուցե ավելի շատ վերահսկողական լծակներ տան ընդդիմությանը:
 «Ես պատրաստ եմ հատ-հատ բացատրել, թե որ քայլը որ քայլի հետ է կապված»,-ասաց նա և նշեց, որ ցանկացած պատգամավորի մոտ բանակի նկատմամբ պետք է ձևավորվի վստահություն:
 «Օրենքների վերանայման խնդիր ունենք, որը կապված է Սահմանադրության փոփոխությունների հետ: Ներկայում նախարարությունում հատուկ խումբ գործում, որը զբաղվում է հիմնական օրենքների փաթեթների վերանայմամբ»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել