բացել լրահոսը
20.04.2017  16:16

Էս ամեն ինչում ամենազավեշտալին ՀՀ կրթության և գիտության նախարարի միտքն էր

Arman Gasparyan

Картинки по запросу լեւոն մկրտչյանԷս ամեն ինչում ամենազավեշտալին ՀՀ կրթության և գիտության նախարարի միտքն էր, թե բա «կրթական համակարգի գլխավոր նպատակն ու առաքելությունը ՀԱՅ ՏԵՍԱԿԻ պահպանումն ա»։ Այսինքն՝ նորմալ իսան, լավ քաղաքացի, նպատակներ, երազանքներ, հեռանկարներ ունեցող մարդ դաստիարակելը հեչ, հայու տեսակը մեջ։ Է, հայու տեսակ հենա լիքն ա, էլ «Արարատը մերն ա», էլ «թուրքի մերը», էլ «հայ կույս», էլ «հայու նիվա»։ Էդ հայու տեսակի պահպանման համար շատ բան պետք չէ՝ մի երկու երգ, մի երեք պատմավեպ, մի քանի կիլո էլ ծիրան։ Իսկ այ գիտակից քաղաքացի պատրաստելը ջանք ա, որ իրա մտքով անցնի, որ էս երկրում մենակ հայու տեսակ չի ապրում, որ աշխարհը ահռելի փոփոխությունների մեջ ա, որ պետությունը ազգային տեսակով չեն կառուցում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 1237 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝