Երբ աղջիկներն ընտրում են դիմահարդար, նրանք սովորաբար ուսումնասիրում են դիմահարդարի էջերը սոցիալական ցանցերում և փորձում նրա աշխատանքների մեջ հայտնիների փնտրել: Եթե դիմահարդարի մոտ հաճախում են հայտնի դեմքեր, երգչուհիներ, դերասանուհիներ, ովքեր բավականին քմահաճ հաճախորդներ են համարվում և հավանում են նրա աշխատանքները, ուրեմն՝ կարելի է հանգիստ այցելել տվյալ մարդու մոտ:

ԲԱՅՑ... Կա մի ցավոտ բայց. դիմահարդարներն իրենց փիառով զբաղվելու ընթացքում մոռանում են, որ չպետք է վնասեն աստղերին: Շատ հաճախ իրենց «զորությունը» և հրաշքներ գործելու ունակությունը ցույց տալու համար նրանք հրապարակում են աստղի լուսանկարը մինչև դիմահարդարումը և դիմահարդարումից հետո: Եվ այդ՝ նախքան դիմահարդարումը լուսանկարներում աստղերն այնքան անմխիթար ու սարսափելի վիճակում են, որ նայողին թվում է՝ անբուժելի հիվանդին վերջին քիմիաթերապիայից հետո են նկարել: 

Աստղերը պետք է պարզապես արգելեն իրենց դիմահարդարներին նման ձևով խայտառակել իրենց՝ սեփական գործն առաջ տանելու համար: Ի վերջո, վճարողը դուք եք, և իրավունք ունեք պահանջելու մաքսիմալ հարմարավետություն  և հարգանք ձեր անձի հանդեպ: Չէ՞ որ դուք ձեր հանդիսատեսի և երկրպագուների համար իդեալական եք, շատերը երազում են ձեզ նմանվել: Ու երբ մարդը տեսնում է ձեզ այդ տեսքով, միայն հիասթափվում է ու իրեն խաբված զգում...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել