Միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ գործարքը անհաջողության է մատնվել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիիլերսոնը:

 «Համապարփակ գործողությունների միացյալ ծրագիրը անհաջողություն է գրանցել նպատակին հասնելու ՝ Իրանին ոչ միջուկային կարգավիճակի հասցնելու ճանապարհին: Դա միայն հետաձգում է միջուկային պետություն դառնալու նրանց նպատակը: Այդ գործարքը անցյալի տապալված մոտեցում է»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել