Թուրքական Շանլըուրֆա քաղաքում մթերային կրպակի սեփականատերը կարողացել է լոլիկների միջոցով հետ շպրտել իր վրա հարձակում գործած զինված հանցագործին: Ինչպես հաղորդում է Daily Mail բրիտանական պարբերականը, դեպքը ֆիքսել են տեսահսկման խցիկները:

Զինված հանցագործը սպառնացել է սպանել տղամարդուն, վերջինս իրեն չի կորցրել և սկսել է նրա վրա լոլիկներ նետել: Չարագործը մի քանի անհաջող կրակոցից հետո փախուստի է դիմել:

«Ես խիստ զբաղված էի, երբ նա հանկարծակի հայտնվեց իմ առաջ: Այն բանից հետո, երբ նա զենք պահեց վրաս, լոլիկ նետեցի, որը դիպավ նրա աչքին, արդյունքում նա կորցրեց հավասարակշռությունը և անկանոն կրակ բացեց»,-հարձակումից հետո պատմել է Մեհմեթ Թոսունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել