Tert.am-ը գրում է.

Ավտորիտար համակարգ ունեցող Թուրքիան թերևս ավելի անվտանգ է Հայաստանի համար, քան սահմաններում քաոտիկ վիճակ ունեցող Թուրքիան.լրագրողների հետ զրույցում խոսելով նոր սահմանադրությամբ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների մասին՝ ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Չնայած այստեղ մի ուրիշ բան էլ կա.լինելով միահեծան ղեկավար՝ Էրդողանը կարող է անել այն, ինչ ցանկանում է: Այսինքն՝ այս հարցին կարելի է երկուստեք մոտենալ»,-ասաց նա:

Դիվանագետը նկատեց նաև, որ սահմանադրական հանրաքվեի արդյունքները ցույց տվեցին, որ «այո»-ի և «ոչ»-ի տարբերությունները շատ քիչ են, իսկ դա նշանակում է, որ հեշտ ու հանգիստ չի անցել «այո»-ն, դա էլ իր հերթին խոսում է այն մասին, որ Թուրքիայի ներքին կյանքում առաջիկայում սպասվում են դժվարություններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել