Դիմահարդարում իրականացնելը տաժանակիր գործընթաց է. հարկավոր է ժամանակ և կենտրոնացում: Բարեբախտաբար, կան հնարքներ, որ կօգնեն ձեզ թեթևացնել այդ գործընթացը:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում դիմահարդարման 11 կարևորագույն հնարքներ, որ կհեշտացնեն ցանկացած աղջկա կյանքը:
1. Սուրման քսելուց առաջ աչքի մատիտով նկարեք սլաքը
Եթե հեղուկ սուրմայով ուղիղ գիծ նկարելը ձեզ մոտ դժվար է ստացվում, սկզբում նկարեք սլաքը աչքի մատիտի օգնությամբ, այնուհետև սուրմայով անցեք վրայով:
2. Թարթիչներին ծավալ հաղորդեք դիմափոշու օգնությամբ
Թարթչաներկ քսելուց առաջ ձեր թարթիչներին մի փոքր դիմափոշի քսեք:
3. Օգտագործեք թարթչաներկը որպես սուրմա
Եթե տվյալ պահին սուրմա չունեք, կարող եք դրա փոխարեն օգտագործել թարթչաներկ, պարզապես հարկավոր է բարակ վրձին:
4. Ինչպես ճիշտ նկարել սլաքներ
5. Խոզանակեք ձեր շրթունքները
Խոզանակելով ձեր շուրթերը՝ դուք կվերացնեք բոլոր անհարթություններն ու կոշտուկները:
6. «Վերակենդանացրեք» ձեր թարթչաներկը տաք ջրի օգնությամբ
Եթե թարթչաներկը գրեթե վերջացել կամ չորացել է, ապա ավելացրեք մի քանի կաթիլ տաք ջուր, փակեք այն և թափահարեք:
7. Օգտագործեք շրթներկը որպես կարմրաներկ
Եթե տվյալ պահին կարմրաներկ չունեք, պարզապես մի փոքր շրթներկ քսեք ձեր այտերին և մատերով տարածեք:
8. Թարթչաներկն ուղղահայաց շարժումներով քսեք
Այս կերպ թարթիչներն ավելի են երկարում:
9. Միֆ. թարթիչներ կտրելը չի օգնում
Համացանցում տարածված է մի վարկած, ըստ որի՝ թարթիչները կտրելն օգնում է, որ դրանք հետագայում ավելի խիտ աճեն: Սա ոչ այլ ինչ է, քան միֆ: Բացի այդ, որպեսզի թարթիչները կրկին երկարեն, հարկավոր է 1-2 ամիս, և դրանք լինում են կոշտ և բացարձակապես ոչ կլոր և երկար: