Image result for Արևային էներգիաՀայաստանում մեկնարկել է արևային էլեկտրակայանների կառուցման նոր փուլ: Հայաստանի վեց տեղանքներում նախատեսվում է մինչև 110 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցում։ Առաջին փուլում ընտրվել է Գեղարքունիքի մարզի Մասրիկի տեղանքը, որտեղ կկառուցվի 55 մեգավատ հզորությամբ կայան։

Արևային էլեկտրակայանների կառուցման համար նախատեսվում են ներդրումների իրականացում տարբեր մարզերում, որոնց արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ է պետության աջակցությունը: Ուստի և արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։ Այդ հանձնաժողովի նպատակն է լինելու ներկայացնել առաջարկություններ արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանների կառուցմանն աջակցող քայլերի ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել