Ռուզան Ավետիքյանի երգերն ու տեսահոլովակները տարիներ առաջ հայկական հեռուստառադիոհաղորդումների երաժշտական թոփ տասնյակներում առաջատար հորիզոնականներ էին զբաղեցնում, իսկ այսօր այս երգչուհին ասպարեզում չկա եւ  ստեղծագործական նորություններ չի ներկայացնում: Նրա լռության պատճառը փորձել է պարզել BRAVO.am-ը:

Ռուզան Ավետիքյանը (Լուսանկարը` Գագիկ Գասպարյանի)


«Չէի ասի, որ լռություն է, որովհետեւ այս ընթացքում էլ զբաղված եմ իմ սիրելի աշխատանքով: Եթե նոր տեսահոլովակներ չեմ նկարահանում կամ տարբեր հաղորդումներում հաճախ չեմ երեւում, չի նշանակում, որ չեմ ստեղծագործում»,-ասել է Ռուզան Ավետիքյանը` հավելելով, որ ժողովրդական երգ է դասավանդում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում եւ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում: 

Ասոն, Աննա Խաչատրյանը, Ռուզան Ավետիքյանը եւ Մարատ Հայրապետյանը


Մեզ հետ զրույցում երգչուհին նշել է, որ «զբաղվում է նոր երգերի ստեղծման աշխատանքներով, իսկ նոր տեսահոլովակների մասին առայժմ չի մտածում, որովհետեւ կարծում է` դրանց քանակով չէ, որ պիտի հպարտանա արտիստը, այլ արվեստով, որը ներկայացնում է»:

Ռուզան Ավետիքյանը


«Ստեղծագործական դադարը թվացյալ է: Բոլորովին վերջերս եմ վերադարձել Մոսկվայից. հրավեր ունեի հայ համայնքի կողմից: Հայաստանից միայն ես էի: Համերգներին մասնակցելու առաջարկներին սիրով համաձայնում եմ»,- տեղեկացրել  է Ռուզան Ավետիքյանն ու նշել, որ ամռանը համերգային շրջագայության կմեկնի Եվրոպա:

Երգչուհին մեզ հետ զրույցում նաեւ հերքել է ամուսնության եւ սեփական բիզնես ունենալու մասին ասեկոսեները:Աննա Խաչատրյանը, Ռուզան Ավետիքյանը, Արթուր Հակոբյանը եւ Սոնյան

Ռուզան Ավետիքյանը

Մարտին Մկրտչյանը, Ռուզան Ավետիքյանը եւ Ժակը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել