Картинки по запросу եգիպտացորենՀայաստանում նախատեսվող ներդրումային ծրագրերից մեկն էլ վերաբերում է եգիպտացորենի վերամշակմանը: Ներդրումային նախագծի նպատակն է Գեղարքունիքի մարզի Նարատուս գյուղում հիմնել եգիպտացորենի վերամշակման արտադրություն: Արտադրության իրականացման համար պահանջվում են խոշորածավալ ներդրումներ՝ 120 մլն դոլարի չափով:

Ըստ նախագծի՝ բիզնեսի զարգացումն իրականացվելու է 3 փուլով: Առաջին փուլում նախատեսվում է կառուցել եգիպտացորենի վերամշակման գործարան՝ օրական 300 տոննա հզորությամբ: Երկրորդ փուլում՝ հզորության ընդլայնում օրական մինչև 500 տոննայի, ինչպես նաև անասնապահական համալիրի ստեղծում: Երրորդ փուլ՝ գործարանի հզորոթյան ընդլայնում՝ օրական մինչև 1000 տոննայի, օսլայի և մսի վերամշակման գործարանի հիմնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել