Operativ.am-ը գրում է․

Ամերիկայի Միացյալ Նահանգների Յուտա նահանգի ոստիկանները ձերբակալել են մի կնոջ, ով գիշերանոցով վեց բանկ է թալանել Սոլտ-Լեյք-Սիթիում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Associated Press» լրատվական գործակալությանը:

Ինչպես նշվում է, վեց բանկերից հինգը նրան հաջողվել է թալանել երկու ժամվա ընթացքում:

Կինը ձերբակալվել է սեփական տանը: Ոստիկանությունում ընդգծել են, որ նա նույնիսկ չի փորձել թաքնվել իրավապահ մարմիններից:

Տեսանկարահանող սարքերը ֆիքսել են, որ կինը գողության ընթացքում ֆինանսական բաժնի աշխատակիցներին գրառումներ է փոխանցել և ոչ մի անգամ զենք չի օգտագործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել