Արևմտյան Մոսուլում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդուժի հարվածի հետևանքով ոչնչացվել են անօդաչու սարքեր արտադրող գործարանը և այնտեղ դրանով զբաղվով արտասահմանյան մասնագետները: Այդ մասին հայտնում է Iraqi News-ը հղում կատարելով Իրաքի ռազմական հետախուզությանը:
 Գործարանը դրոններ էր արտադրում ԴԱԻՇ-ի զինյալների համար: Ինչպես նշվում է, ահաբեկիչները «մեծ տեղ են տալիս» ռումբերով բեռնված անօդաչու սարքերին Իրաքի հատուկ ծառայությունների դեմ պայքարում: Դրանց օգնությամբ զինյալները նաև հարձակումներ են իրականացրել կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող շրջաններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել