Հիվանդանոցների համար հատկանշական է հոգատար ու սիրալիր բժշկական կազմը, որը օգնություն է ցուցաբերում մարդկանց։ Իսկ լքված հիվանդանոցները կարծես սարսափ ֆիլմերից լինեն։

Կանադայի Տղանքիլը

Սկզբում այս տարածքում ագարակ է եղել, ավելի ուշ այստեղ կառուցվել է հիվանդանոց, որտեղ բուժվում էին տուբերկուլյոզով հիվանդ մարդիկ։ 1985-ին այն փակվեց, ու այդ ժամանակվանից սկսած՝ մարդիկ պնդում էին, որ հիվանդանոցի ներսում առեղծվածային երևույթներ ու պարանորմալ կերպարներ են նկատել ու խորհրդավոր ձայներ լսել։

Սինգապուրի Օլդ Չանգին

Հիվանդանոցը կառուցվել է 1935 թվականին ու ծառայել բանտարկյալներին։ Ճապոնիայի գաղտնի ոստիկանությունը օգտագործել է հիվանդանոցը պատերազմի ժամանակ բանտարկյալների նկատմամբ տարաբնույթ խոշտանգումներ իրականացնելու համար։ 2010 թվականին շինությունը նկարեցին ֆիլմում, ու նկարահանող ու դերասանական անձնակազմը պնդում է, որ այնտեղ բազմաթիվ տարօրինակ ու զարհուրհելի երևույթներ են նկատել, օրինակ՝ սև հագուստով մի կնոջ, ում սպանում էին անտեսանելի ձեռքեր։

Ավստրալիայի Բիյվորթ Լունատիկ Ազուլում անունով հիվանդանոցը

Հիվանդանոցը գործել է 128 տարի։ Այստեղ տեղի են ունեցել բազմաթիվ առեղծվածային բաներ, ինչպիսիք են հազարավոր մարդկանց անհետացումներն ու 9000-ից ավել մահվան դեպքերը։

Անգլիայի Նոկտոն Հոլը

Ասում են, որ մինչ հիվանդանոց լինելը այն կալվածք է եղել, որի տիրոջ որդին բռնաբարել է երիտասարդ աղախնին։ Ասում են՝ հիվանդանոց դառնալուց հետո այդ աղախնի հոգին զբաղեցրել է սենյակներից մեկը, ու շատ մարդիկ պնդում են, որ ուրվականներ են տեսել ուղիղ ժամը 4։30-ին։

Մասաչուսեթսի Տաունտոնը

Հիվանդանոցը սկզբում, մի վարկածի համաձայն, մի տեղ էր, ուր ուղարկում էին չենթարկվող հիվանդներին, ու այստեղ սատանայական ծիսակարգեր էին անցկացվում։ Բացի այդ՝ սերիական մարդասպան Ջեյն Թոփնը ևս եղել է հիվանդանոցի հիվանդներից։

Նյու Ջերսիի Գրեյսթոն հոգեբուժարանը

Մինչ 1953 թվականը հիվանդանոցում բուժվում էր 7000 հիվանդ, ինչը նշանակում է, որ կար դեղամիջոցների պակաս։ Դրա հետևանքով հիվանդներին ենթարկում էին այնպիսի թերապիաների, ինչպիսին, օրինակ, Էլեկտրաշոկն էր, որը հիվանդների առողջությանը լուրջ վնաս էր պատճառում։ 2003-ին հիվանդանոցը փակվեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել