Tert.am-ը գրում է.
 Այսօր, ապրիլի 17-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Քննարկվել են ԱԺ անցած ընտրությունների հետ կապված հարցեր, տեղեկացնում է ՀԱԿ մամուլի ծառայությունը:
 Ըստ հաղորդագրության՝ Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է «ընտրությունների ընթացքում տեղի ունեցած համատարած եւ համակարգային բնույթ ունեցող խախտումները, որոնց պայմաններում տեղի չի ունեցել ընտրողների ազատ կամարտահայտում, Սահմանադրական դատարան ներկայացված բողոքի հիմքերը եւ փաստարկները եւ ընտրություններից հետո երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել