Картинки по запросу կառավարությունՊետությունը փորձում է նպաստել տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացմանը, պետության կողմից քաղաքացիներին և բիզնեսին մատուցվող ծառայությունների բարելավմանը և պարզեցմանը:

Վերը նշված խնդիրների լուծման համար անհրաժեշտ պայմաններից է լիցենզիա ստանալու գործընթացի դյուրացումը, իսկ որոշ դեպքերում ՝ վերացումը:

Գործադիր մարմնի կողմից առաջարկված նախագիծը հնարավորություն է տալիս հանել մաքսային բնագավառում ընդգրկված լիցենզավորման ենթակա գործունեության բոլոր 4 տեսակների համար լիցենզավորման պահանջը:

Նախագծերի ընդունմամբ առավել արդյունավետ, նվազ ժամանակատար և օպտիմալ ընթացակարգ կնախատեսվի լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների համար, ինչը, միանշանակ, դրական նորություն է տնտեսվարողների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել