Картинки по запросу էդգար խաչատրյանՍուլթանատի ձևավորումը Թուրքիայում կարճաժամկետ շատ վտանգավոր է Հայաստանի համար, քանի որ նորընտիր Սուլթանը պանիսլամիզ, պանթուրքիզմ գաղափարախոսության կողմնակիցն է, իսկ պատմությունը ցույց է տվել, որ այս գաղափարների արծարծումը, երբ դառնում է դոմինանտ, հայերը և մնացած ոչ թուրք քրիստոնեա ազգերը տուժում են։

Թուրքիան լավ է հասկանում, որ այս սահմանադրությունը և մահապատժի վերահաստատումը ՆԱՏՕ և ԵՄ պետությունների կողմից չեն ընդունվելու, իսկ այդ պարագայում միակ հույսը ՌԴ-ն ու Իրանն են։

Երեկ արդեն Ադրբեջանի Հանրապետության ՊՆ Զաքիր Հասանովը հայտարարում էր, որ իրենք հետաքրքրված են Իրանի հետ ռազմական հարաբերությունների ամրապնդմամբ։

Զաքիր Հասանովի այս հայտարարությունն ուղղակի կապ ունի Էրդողանի սահմանադրական փոփոխությունների հետ, որը այս միջոցով ցանկանում է բարելավել իր հարաբերություններն Իրանի հետ։

Թուքրիայում ապրող ոչ թուրք ազգերի համար վտանգավոր կետ է նաև նոր սահմանադրության մեկ ազգ գաղափարախոսությունը։ Դա ևս ազդակ է, որ այլակարծությունը Թուրքիայում մահացու վտանգ է իրենից ներկայացնելու։

Երկարաժամկետ՝ Էրդողանը կտապալվի, Իրանը գուցե այս պահին փոքր-ինչ բարելավի իր հարաբերությունները Թուրքիայի հետ, բայց տարածաշրջանում երկու լիդեր լինել չի կարող, իսկ մնացած աշխարհը եթե «չհանգստանա Անթալիայում», տնտեսական պրոբլեմներ կսկսվեն, իսկ տարբեր ազգերը, որոնք բնակվում են Թուրքիայում, գուցե սկսեն աջակցել քրդերին։

Մեզ մնում է միայն դիմանալ ու չթուլանալ։ Ճկուն միջազգային դիվանագիտությունն է մեր միակ հույսը, այն էլ պետք է ձգտենք, որ ոչ ոք չնեղանա մեզանից։

Հ.Գ. Այլ կերպ ասած, եթե Էրդողանը չի հաջողում առաջիկա 5-10 տարում, այլևս չի հաջողում երբեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել