_95664318_hi039031177Araratnews.am-ը գրում է.

Ստամբուլի մի քանի թաղամասերում մարդիկ անսովոր ակցիա են կազմակերպել՝ ի նշան Թուրքիայում նախօրեին կայացած հանրաքվեի արդյունքների դեմ իրենց բողոքի. հաղորդում է BBC-ն:

Թաղամասերի բնակիչներն իրենց տների պատուհաններից կաթսաներ են դուրս հանել և տարբեր առարկաներով հարվածել դրանց՝ առաջացնելով համատարած աղմուկ: Որոշ բնակիչներ ակցիան շարունակել են դրսում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի քաղաքացիների մեծ մասը կողմ է քվեարկել նախագահի լիազորությունների ընդլայնմանն ու կառավարման խորհրդարանական համակարգից նախագահական համակարգ անցնելուն:

Նոր փոփոխությունների համաձայն՝ Թուրքիայում նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավոր ընտրվելու պայմաններին համապատասխանող Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել