Tert.am-ը գրում է.

Վերջին 4 տարիներին քաղաքային տնտեսությունը Տարոն Մարգարյանի գլխավորությամբ
լուրջ առաջընթաց է ապահովել, չկա մի ոլորտ, որտեղ մենք առաջընթաց չունենք: Այս մասին «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«2013 թ. նորից եղել եմ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի պետը, և այդ ժամանակ տրված խոստումների մեծ մասը կատարվել է: Բնականաբար, եղել են նաև թերացումներ, բայց հիմնական խոստացած գործողությունները իրականացվել են, և դրա հիման վրա մենք քարոզարշավը կկազմակերպենք հետևյալ կերպ՝ կներկայացնենք իրականացված աշխատանքը և դրա հիման վրա կներկայացնենք իրատեսական ծրագիր՝ քաղաքային տնտեսության զարգացման առումով»,- նշեց նա:

Շարմազանովը տեղեկացրեց, որ մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագիրը տպագրման փուլում է, բայց չշտապեց ներկայացնել կարգախոսը կամ ծրագրային դրույթները: Նա միայն նշեց, որ ծրագիրը ներառում է բոլոր ոլորտները՝ կանաչապատումից մինչև արդյունավետ կառավարում:

«Լավ կլիներ, որ ավելի շատ քաղաքական ուժեր մասնակցեին, հետաքրքրությունը մեծ լիներ, բայց ունենք այն, ինչ ունենք: Մենք հարգանքով ենք վերաբերում մեր երկու ընդդիմախոս ուժերին՝ «Ելքին» և «Երկիր Ծիրանիին»: Ասեմ, որ որևէ մեկի դեմ պայքարելու խնդիր չունենք, մենք գնում ենք հանուն Երևանի և երևանցիների»,- հայտնեց Շարմազանովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել