Մինչև ս.թ. մայիսի 31-ը Կոնվերս Բանկի WOMEN’s CARD քարտապանների համար գործում է «Կրկնակի Կոնվերս միավորներ» բոնուսային ակցիան:    

Ակցիային կարող են մասնակցել բանկի բոլոր WOMEN’s CARD քարտապանները:  Ակցիայի ավարտին անկանխիկ ամենամեծ գումարային գործարքներ իրականացրած 20 քարտապանները կպարգևատրվեն բանկի կողմից:  

Նշված ժամանակահատվածում WOMEN’s քարտով անկանխիկ ծախսած յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց քարտապանները կստանան 2 Կոնվերս միավոր այն առևտրային կետերից, որտեղ առկա չէ Կոնվերս Բանկի POS-տերմինալ և 3 Կոնվերս միավոր այն առևտրային կետերից, որտեղ գործում է Կոնվերս Բանկի POS-տերմինալ: Հիշեցնենք, որ Կոնվերս Բանկի յուրաքանչյուր քարտապան, տվյալ ակցիայից անկախ, արդեն իսկ մասնակցում է «Կոնվերս միավորներ» ծրագրին: Դա նշանակում է, որ անկանխիկ կատարված յուրաքանչյուր գործարք Կոնվերս Բանկի քարտապաններին բերում է բոնուսային միավորներ: 
Մանրամասներին կարող եք ծանոթանալ blog.conversebank.am կայքում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել