Դերասան Խորեն Լևոնյանի և բալետի պարուհի Մերի Հովհաննիսյանի որդին՝ Արմենը, դերասանական փոքրիկ փորձ ունի. նա նկարահանվել էր Մարտ Բաբայանի տեսահոլովակում, իսկ հիմա իր քայլերն է անում գեղարվեստական ֆիլմում: U!COM ցանցում հեռարձակվող Արմենիա Պրեմիում հեռուստաալիքով ցուցադրվող «Եղնիկների կածանը» 20-մասանոց գեղարվեստական ֆիլմում նկարահանվում է Արմենը, ով մարմնավորում է գխավոր կերպարի՝ Դավիթի տղա Հաբեթին: Ի դեպ՝ սա վեց տարեկան Արմենի առաջին փորձն է ֆիլմում:

  

«Սիրով եմ համաձայնվել Արմենի մասնակցությանը այս ֆիլմում, ասեմ ավելին՝ Արմենը մեծ հաճույքով էր նկարահանվում, և նրան շատ էր դուր եկել նկարահանման ընթացքը, ամեն օր ասում էր՝ վաղը նկարահանում ունեմ»,- BlogNews.am-ի հետ զրույցում պատմում է Արմենի մայրը՝ Մերին, ով մեկ անգամ է եղել նկարահանման հրապարակում և ինչպես խոստովանում է, Արմենից անհանգիստ էր: 

«Խորենը, իհարկե, օգնել է խորհուրդներով, բայց եղել են դեպքեր, երբ թողել է տղային նկարահանման հրապարակում մենակ, որ ինքը զգա խաղը և տեսարանը: Բացի Խորենից՝ Մարջան Ավետիսյանն էլ է շատ օգնել․ նա ֆիլմում Արմենի մոր կերպարում է: Արմենի և Մարջանի տեսարանները միշտ իրար հետ են, և լինելով շատ պրոֆեսիոնալ դերասանուհի՝ կադրից դուրս հրաշալի խորհուրդներ էր տալիս Արմենին: Օրինակ՝ կարող էր Արմենի հետ շատ հանգիստ անցնել իրենց տեքստերով մինչև տեսարանի նկարահանումը, որպեսզի նկարահանման ժամանակ լարված չլիներ Արմենը»,- պատմում է Մերին։

Մերին նաև նշում է, որ Արմենին շատ դուր է եկել ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի աշխատանքը. «Նրա կողքից տեղ չէր գնում, վերջում էլ ասաց. «Ես ռեժիսոր եմ լինելու շեֆ Քեշիշյանի պես» :) » 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել