Armenpress-ը գրում է.
 «Եվրատեսիլ­2017» երգի մրցույթի Գերմանիայի ներկայացուցիչ Լևինան, ով մի քանի օր է, ինչ Հայաստանում է, վստահ է՝ հայերի ջերմ վերաբերմունքը դեռ երկար է հիշելու: Նրա խոսքով՝ այս կարճ ժամանակահատվածում հասցրել է սիրել Երեւանը եւ միանշանակ վերադառնալու է այստեղ: «Սա իմ առաջին այցն է Հայաստան, եւ կարող եմ ասել, որ ամեն ինչ հրաշալի էր: Հստակ ինչ­որ ակնկալիքներ չունեի, բայց երբ ես եկա այստեղ, մարդիկ շատ գրկաբաց ընդունեցին, ինչի համար անչափ ուրախ եմ:
 Բացի դրանից, շատ եմ հավանել նաեւ կերակրատեսակները»,­«Արմենպրես»­ի հետ զրույցում ասաց նա: Լեւինան առաջինն էր, ով արձագանքեց մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանի նախաձեռնությանը, ըստ որի՝ նա մարտահրավերներ է նետում մասնակից երկրներին երգելու հայկական ազգային երգեր՝ հենց ինքը կատարելով տվյալ երկրների ազգային երգերը: Լևինան կատարել էր Կոմիտասի «Կաքավիկ» երգը: Նա խոստովանեց, որ հայերենը թեպետ բավականին բարդ, այնուամենայնիվ, շատ հետաքրքիր լեզու է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել