Դժվար թե գտնվի մեկը, ով գոնե մեկ անգամ հարսանիքի հրավիրված չի եղել: Անգամ եթե դեռ չեք եղել, ապա վստահաբար դեռ կլինեք: Նվերից հետո գլխավոր հարցը «ի՞նչ հագնել»-ն է: Քչերը գիտեն, որ կա որոշակի տեսակի հագուստ, որը կրել չի կարելի:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 6 հագուստ, որ ոչ մի դեպքում չի կարելի հագնել հարսանիքի գնալիս:

1. Սպիտակ զգեստ

Հարսանիքի օրը սպիտակը միայն հարսի գույնն է: Միայն նա պետք է սպիտակ կրի: 

2. Կարմիր զգեստ

   

Կարմիր գույն հարսանիքին կրելը խստիվ արգելվում է: Այն ուշադրություն գրավող գույն է, ինչն անհարգալից է հարսի հանդեպ: Սա նրա օրն է, մի՛ փորձեք նրան ձեր ստվերի տակ գցել:

3. Բարձրակրունկների նոր զույգ

Բարձրակրունկների նոր զույգն, անկասկած, հարելու է ձեր ոտքերը: Վստահորեն, դուք դա չեք ուզում: Եթե, այնուամենայնիվ, պետք է նորը կրեք, ապա մինչ հարսանիքի օրը տանը օրական մի քանի ժամ դրանցով քայլեք, որպեսզի դրանք հարմարվեն ձեր ոտքերին:

4. Չափազանց բաց զգեստ

Հարկավոր չէ հագնել շատ բաց և/կամ շատ կարճ զգեստ: Այդ պարագայում դուք կդառնաք բոլոր ներկաների բամբասանքների թեման: 

5. Dress-code-ից դուրս զգեստ

Եթե հրավիրված եք թեմատիկ հարսանիքի, որն ունի Dress-code, ապա պետք է այն պահպանել:

6. Զրնգուն և շխկշխկացող զարդեր

Նմանատիպ ձայները նյարդայնացնող են, և բացի այդ՝ հարսանիքն ու էժանագին բիժուտերիան անհամատեղելի են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել