Հունվարի 11-ն էր, երբ Նազենի Հովհաննիսյանից զանգ ստացա. ասաց, որ որոշել է նոր ստեղծվող հաղորդման մասին խոսել ու պատմելու է ճանապարհին, որովհետև պետք է գնանք Էջմիածին: Ոչինչ չհարցրի, գնացինք)) Երևանից մինչև Էջմիածին պատմեց «Համի ուժը» վերնագրով նոր հաղորդման գաղափարի մասին, պետք էր սկսել, բայց որտեղի՞ց: Հարցնում էր, բայց այսօր արդեն հասկացել եմ, սկսել էր Էջմիածնից: Այդ օրվան հաջորդեցին հանդիպումները Հրաչ Քեշիշյանի սենյակում. արդեն կար թիմ, որը պետք է սկսեր աշխատանքները: Մեկնարկեցին նկարահանումները` տարբեր քաղաքներ, գյուղեր` Հայատանում և Հայաստանի սահմաններից դուրս: Նոր ծանոթություններ, նոր բացահայտումներ ու շատ համեղ կերակուրներ, որոնք իսկապես մերն են,  բայց շատ դեպքերում մոռացված են: Երկար ու հետաքրքիր, ցուրտ ու արկածային))) Նկարահանումներին հաջորդեցին առաջին մոնտաժային աշխատանքները` Гор АсланянHrachya Keshishyan, անքուն գիշերներ: Եվ այսքանից հետո այսօր` 18:00-ին, Արմենիա Թիվիի Արմենիա Պրեմիումի եթերում մենք վերջապես ձեզ ենք ներկայացնելու «Համի ուժը»: Հուսով ենք, որ դուք իսկապես կհավանեք մեր աշխատանքը և այսուհետ միասին` արդեն նաև ձեզ հետ, կքայլենք «Համի ուժի» բացահայտման ճանապարհով` աշխարհի գաստրոնոմիական քարտեզի վրա նշելով հայկականն ու Հայաստանը։ Գնացիիիիիիիինք:

Image may contain: 3 people, people standing and outdoor

Image may contain: 8 people, people standing, crowd and outdoor

No automatic alt text available.

Image may contain: 2 people, people standing

Image may contain: 2 people, camera

Image may contain: 2 people

Image may contain: 2 people, people standing, mountain, outdoor and nature

Image may contain: 2 people

Image may contain: 5 people, people sitting

Image may contain: screen, office and table

Image may contain: indoor

Image may contain: 2 people, people standing, snow, tree, sky, outdoor and nature

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել