Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Էմմին ապրիլի 12-ին դարձավ 33 տարեկան:

Այսօր երգչուհին մի փոքր պասիվ շրջանում է. նա բնակվում է ԱՄՆ-ում, որտեղ զբաղված է 2 փոքրիկների դաստիարակությամբ: Էմմին սոցիալական ցանցերում հաճախ չի կիսվում ընտանեկան լուսանկարներով:

Երգչուհին քիչ առաջ իր Facebook-ում հրապարակել է տեսանյութ, որտեղ Հրաչ Մուրադյանը «Կիսաբաց լուսամուտների» տաղավարից օրիգինալ կերպով շնորհավորում է իրեն ծննդյան կապակցությամբ:

«Ուզում եմ ձեզ հետ կիսվել ծննդյանս ամենաօրիգինալ շնորհավորանքներից մեկով»,- գրել է Էմմին: :)))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել