Tert.am-ը գրում է.
 Վերլուծաբան Գարիկ Հարությունյանը թեև գտնում է, որ Ադրբեջանի կողմից ապրիլի 16-21-ը նախատեսված լայնածավալ զորավարժությունները նորություն չեն, սակայն, ամեն դեպքում, Հայաստանի համար վտանգավոր է, քանի որ մեծածավալ ուժեր բերվելու են պատրաստության բարձր վիճակի և հնարավոր է սադրանքներ լինեն: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Ադրբեջանը կարող է զորավարժություն էլ չանել և Հայաստանի համար վտանգավոր լինել: Ինչ վերաբերում է հայկական կողմի արձագանքին` վերլուծաբանն ասաց, որ հայկական կողմը չպետք է պատասխանի ամեն կրակոցի, որովհետև դրանց մի մասը ոչ մի նպատակ չունի: «Հայկական կողմը լարվածությունը պետք է զսպի հատուկ թիրախավորված գործողություններով: Սիմետրիկ պատասխանը բերում է լարվածության աճի»,-ասաց վերլուծաբանը։

-Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ զորավարժություններ անցկացնել, սա ինչ-որ նոր բան պարունակո՞ւմ է, և որքանո՞վ է այն վտանգավոր Հայաստանի համար։

-Ադրբեջանը մշտապես է զորավարժություն իրականացնում, թեև ոչ խոշորածավալ: Այս անգամ հայտարարել են, որ 30 հազար զինծառայող է մասնակցում, ինչն ավելի մոտ է իրականությանը, քան նախկին դեպքերում, երբ ներկայացվում էր 60 հազար: Որպես այդպիսին՝ Ադրբեջանի գործողություններում նոր բան չկա: Եթե նայենք վտանգի տեսանկյունից, ապա Հայաստանի համար, բնականաբար, վտանգավոր է, քանի որ մեծածավալ ուժեր բերվելու են պատրաստության բարձր վիճակի, սակայն Ադրբեջանը կարող է զորավարժություն էլ չանել և Հայաստանի համար վտանգավոր լինի:

-Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի մեր պատասխանը:

-Մենք պետք է առաջնահերթ էլ ավելի ուժեղացնենք մարտական պատրաստվածությունը, քանի որ զորքերի տեղաշարժեր են լինելու և հնարավոր է զորավարժության ժամանակ սադրանքներ լինեն: Հայկական զինված ուժերը պետք է հետևեն ամեն ինչին: Հայկական կողմը միշտ պետք է պատրաստ լինի։ Լարվածություն կարող է լինել միշտ՝ առանց առիթի, առանց նախազգուշացման:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել