Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի դուստրը՝ Այշատը, ամուսնացել է: Այդ մասին աղջիկը պատմել է Tatler ամսագրին տված հարցազրույցում:

Պարբերականը նշում է, որ 18-ամյա աղջիկը «փորձում է չհրապարակել իր ընտանեկան դրությունը»: Նյութը չի մանրամասնում՝ երբ է կայացել արարողությունը: Քիչ բան է հայտնի նաև նրա ընտրյալի մասին: Նշվում է միայն, որ նա 19 տարեկան է և Կադիրովի մահացած ընկերոջ որդին է:

Երիտասարդները ծանոթացել են հարսանիքից երկու շաբաթ առաջ և այժմ ապրում են հանրապետության ղեկավարի նստավայրից մի քանի մետր հեռավորության վրա:

Անդրադառնալով չեչեն աղջիկների և տղամարդկանց միջև հարաբերություներին՝ Կադիրովի դուստրն ասել է. «Աղջիկն իր ուղին ընտրում է ամուսնու հետո խորհրդակցելուց հետո: Տղամարդիկ չեն արգելում կրթություն ստանալ: Մեր կանանց թվում կան բանաստեղծներ, պետական գործիչներ, բժիշկներ, լրագրողներ: Կարևորն այն է, որ նրանք հավատացյալ լինեն: Եթե կինը կատարում է Սուրբ գրքի հրահանգները, ապա կդառա անթերի կին և մայր: Այդ պատճառով մեզ մոտ նաև ամուսնալուծություններն են քիչ»:

Նշենք, որ Կադիրովի աղջիկը նորաձևության տուն ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել