Կան ընդհանուր աններելի կամ էլ դժվար ներելի երևույթներ, սակայն յուրաքանչյուր նշան ունի աններելի արարքների իր անհատական ցուցակը:

Խոյ

Եթե ուզում եք թշնամանալ Խոյի հետ, ապա սկսեք նրան ցուցումներ տալ, ասել ինչ և ինչպես անել: Նրան ոչինչ այդպես հունից չի հանում, ինչպես հրամայական խոսելաձևը: Նրան չնեղացնելու համար երբեք մի՛ շեղեք իր ընտրած ուղուց:

Ցուլ

Ցլերն առանձնապես կոնֆլիկտային չեն, սակայն չեն հանդուրժում անարդարությունը և չեն ների, եթե դուք փորձեք սեփականաշնորհել իրենց արժանիքները:

Երկվորյակներ

Երկվորյակները բավականին զիջող են, սակայն եթե համարձակվեք սահմանափակել նրանց շփման շրջանակը, ապա նրանք ձեզ չեն ների: Երվորյակներն իրնեց բնույթով շփվող են և հետաքրքրասեր:

Խեցգետին

Երազկոտ և ռոմանտիկ Խեցգետիններն ունեն շատ նուրբ հոգի: Եվ նրանք չեն սիրում նրանց, ովքեր փորձում են ներխուժել իրենց նուրբ հոգու մեջ և բացահայտել դրա խորքերը: Նրանք պարզապես կփակվեն ձեզնից և չեն շփվի ձեզ հետ:

Առյուծ

Առյուծի համար չափազանց կարևոր է իրենց վարկն ու հեղինակությունը: Այնպես որ, չկա ավելի աններելի բան, քան քննադատությունը, հատկապես հասարակության առաջ: Բացի այդ՝ նրանք չեն ների անուշադրությունն իրենց անձի հանդեպ և անհավատարմությունը:

Կույս

Կույսերը տանել չեն կարողանում խառնաշփոթն ու թափթփվածությունը: Սա միայն իրերին չի վերաբերում, եթե դուք խառնաշփոթ առաջացնեք նրա զգացմունքներում, ապա հաստատ կզղջաք:

Կշեռք

Կույսերը սիրում են ներդաշնակություն, ուստի չեն ների, եթե դու դա խախտեք: Նրանք տանել չեն կարողանում անդաստիարակությունն ու անտակտությունը:

Կարիճ

Կարիճները տանել չեն կարողանում այլոց կողմից հյուսվող բամբասանքներն ու ինտրիգները: Ավելի լավ է ասել նրանց ճշմարտությունը, քան նրանց աչքերում ստախոսի համբավ ձեռք բերել:

Աղեղնավոր

Աղեղնավորները շատ են գնահատում իրենց անկախությունն ու ազատությունը, ուստի չեն ների, եթե փորձեք իրենց սահմանափակել:

Այծեղջյուր

Այծեղջյուրի համար ավելի վատ բան չի կարող լինել, քան անհարգալից վերաբերմունքն իր անձի հանդեպ: Այս նշանի ներկայացուցիչները սիրում են պահպանել հարգալից շփման կանոնները: Նրանք չեն ների անտեղի ընկերական վերաբերմունքը:

Ջրհոս

Ջրհոսները չեն ներում, երբ իրենց սահմանների մեջ են դնում և փորձում են սահմանափակել իրենց ազատությունը: Բացի այդ՝ նրանք չեն սիրում չափազանց կոնսերվատիվ մոտեցումներ, նրանք առաջընթացի կողմնակիցներ են:

Ձկներ

Ձկները սիրում են ղեկավարել և խորապես համոզված են, որ դա անում են հանուն մարդկության բարօրության: Եթե դուք խանգարեք նրանց ալտրուիստների կերպարում հանդես գալ, ապա ներում չեք ստանա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել