En-Turquie-un-journal-d-opposition-mis-sous-tutelleAraratnews.am-ը գրում է.

Ամերիկյան հեղինակավոր Washington Post թերթը Թուրքիայում մամուլի անազատության խնդրին վերաբերող հոդված է հրապարակել:

Ամերիկյան թերթը, մասնավորապես, անդրադարձել է թուրքական Cumhuriyet  թերթի դեմ կիրառվող ճնշումներին՝ նշելով, որ այս թերթի շուրջ 11 աշխատակիցներ ու լրագրողներ այս պահին անազատության մեջ են գտնվում: Washington Post-ը նկատել է  տվել, որ այդ ճնշումների հետևանքով Թուրքիայում մամուլը հետզհետե ավելի ու ավելի է թուլանում: Այս մասին տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր T24 թերթի կայքը:

Աղբյուրը արձանագրում է, որ Թուրքիայում լրագրողությամբ զբաղվելը միշտ էլ ռիսկային է եղել: «Սակայն հատկապես 2016թ. հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջումից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն սկսեց հալածել իր թշնամիներին, մամուլի նկատմամբ ճնշումները անհավատալի չափերի հասան», -ասված է հոդվածում:

Ամերիկյան թերթը հիշեցնում է նաև, որ այս ընթացքում փակվեցին մի շարք քրդական լրատվամիջոցներ ու գյուլենական կառույցի հետ կապի մեջ մեղադրվող այլ հրատարակչություններ. «Թուրքիայում 120 կալանավորված լրագրող կա. Թուրքիան վերածվել է այս առումով աշխարհում առաջատար լրագրողական բանտի», – գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել