Tert.am-ը գրում է.

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ, հանրապետության գլխավոր հեպատոլոգ Հասմիկ Ղազինյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց, որ մեկ տարի առաջ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած տղաները հեպատիտ C-ով են վարակվել, սակայն շեշտեց, որ վարակման ռիսկի գործոն հանդիսանում են ոչ միայն բուժման ընթացքում 3 տարբեր հիվանդանոցներում վիրահատական միջամտությունները, այլ նաև չի բացառում պայթյունից մահացածի օտար բեկորների առկայությունը երեխաների մարմնում:

«Բնականաբար երեխաները երեք տարբեր հիվանդանոցներում ստացել են բավականին լուրջ ծավալային միջամտություններ, և երեք հիվանդանոցների միջամտություններն էլ կարող էին լինել վարակման ֆակտոր, բայց կա ևս մեկ ֆակտոր՝ երեխաների օրգանիզմ է ներթափանցել պայթյունից առաջացրած մահացած մարդու օտար բեկորները, և դա նույնպես հավանական ֆակտոր է, իհարկե՝ սա ավելի քիչ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ ապրիլի 25-ի երեկոյան, Երևանի Հալաբյան փողոցում տեղի էր ունեցել ավտոբուսի պայթյուն: 63 ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի մեղավորը 55-ամյա Ռուբեն Բալյանն էր՝ նախկինում երկու անգամ դատապարտված: Հալաբյան փողոցում 63 համարի ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Ռուբեն Բալյանից բացի մահացել էր նաև ավտոբուսում գտնվող 37-ամյա Արմեն Հովհաննիսյանը, վեց անձինք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Առավել ծանր մարմնական վնասվածներ էին ստացել 2 դեռահասներ՝ Էդգար Գասպարյանն ու Ռոլանդ Խոջայանը, որոնք բուժում են ստացել «Արմենիա» հանրապետական, «Սուրբ Աստվածամայր» և «Էրեբունի» բժշկական կենտրոններում:

Հասմիկ Ղազինյանը նշեց, որ երեխաներից մեկի մոտ հայտնաբերվել է հեպատիտ C, հերթական վիրահատության պատրաստելու ժամանակ, ինչը հաստատվել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել