«Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն Ռուբիկ Կարախանյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ուշագրավ տեղեկություններ Է հաղորդել: Բանն այն Է, որ Գյումրիի սելեկցիոն կայանից հնարավոր Է սերմացուն ձեռք բերել 170-180 դրամով, մինչդեռ, սերմացուն ներկրվում ՌԴ-ից՝ կրկնակի թանկ գնով՝ 290– 300 դրամով։ Դեռ ավելին՝ պետությունն Էլ սուբսիդավորում Է ՌԴ-ից ներկրված սերմացուի գնի կեսը՝ այդ նպատակով ծախսելով միլիոնավոր դրամներ։ Համաձայնեք՝ անբարեխիղճ մոտեցում, քանի որ կարելի Է օգտագործել Հայաստանի երկրորդ քաղաքում առկա սելեկցիոն կայանի հնարավորություններն ու լուրջ գումարներ տնտեսել։ Նշենք, որ «Ժողովուրդ»–ը ԳՆ-ից տեղեկացավ՝ միայն այս տարվա գարնանացանի աշխատանքների կատարման համար 587 մլն դրամի չափով 1710 տոննա սերմ Է ներմուծվել, որից մոտ 280 մլն դրամը սուբսիդավորվել Է պետության կողմից»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել