«Տևական ժամանակ է, ինչ համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարար, հնարավոր է, նշանակվի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյանը:

Երեկ «Ժողովուրդը» Լևոն Ալթունյանից հետաքրքրվեց՝ արդյոք ինքը Բաբլոյանին տեսնում է իրեն փոխարինողի դերում: Հարցին ի պատասխան՝ նախարարը ժպտալով ասաց. «Ես չեմ տեսնողը կամ չտեսնողը: Տվյալ դեպքում ես կույր եմ»:

Հիշեցնենք, որ մինչ այս տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ Ալթունյանը որոշել է ինքնակամ հրաժարվել նախարարի պաշտոնից: Նա իր խիստ մտերիմ շրջապատում հայտարարել է, որ առողջապահության նախարարությունն իր տեղը չէ, և ինքը չի հարմարվում պետական աշխատանքին»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել