Image resultOperativ.am-ը գրում է․

Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակի զարգացումը ՍԻրիայում։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զրույցի ընթացքում կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքը՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման, միջսիրիական բանակցային գործընթացին նպաստելու նպատակով։

«Առաջնորդները կողմ են արտահայտվել Խան Շեյհուն քաղաքում 2017-ի ապրիլի 4-ին քիմիական զենքի կիրառման միջադեպի միջազգային օբյեկտիվ ու մանրակրկիտ հետաքննության իրականացմանը։

Երկկողմանի հարցերը քննարկելիս՝ նախագահները պայմանավորվել են հանձնարարություն տալ կառավարություններին՝ ակտիվացնել Մոսկվայում 2017-ի մարտի 10-ին կայացած Համագործակցության խորհրդի վեցերորդ նիստի որոշումները իրականացնելու աշխատանքները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել