Պետք չէ ամառանոցում հանգիստը պատկերացնել մոլախոտերի դեմ հավերժական պայքար:

Ներկայացնում ենք հասանելի բնական միջոցներ, որոնք կօգնեն արմատախիլ անել այդ խնդիրը:

        

Հիանալի միջոց՝ մոլախոտերի դեմ

1. Սոդա

Պարզապես մոլախոտերով լի տարածքներում սոդա ցանիր, և մոլախոտեր այլևս չեն աճի:

2. Աղ

Կարելի է հրաշալի լուծույթ պատրաստել՝ 1 բաժակ աղը լուծելով 2 բաժակ եռացած ջրի մեջ: Այն ցանիր բույսերիդ շուրջը, որպեսզի մոլախոտեր չաճեն: Նաև կարող ես անցանկալի բույսերի վրա աղ լցնել, դրանք երկար ժամանակ քեզ չեն անհանգստացնի:

3. Քացախ

Անհրաժեշտ քանակի քացախ լցրու ցողացիրի մեջ և ցանիր մոլախոտերի վրա՝ մեծ ուշադրություն դարձնելով դրանց արմատներին: Զգույշ եղիր. քացախն, ընկնելով մշակաբույսերի վրա, նույնպիսի ազդեցություն կունենա դրանց վրա:

4. Օղի

Խառնիր 30 մլ օղի, մի քանի կաթիլ հեղուկ օճառ և 2 բաժակ ջուր: Լցրու ցողացիրի մեջ և ցանիր մոլախոտերի վրա, որոնց վրա արև է ընկնում: Դրանք այդպես կչորանան և երկար ժամանակ չեն աճի: Ստվերում աճող բույսերի վրա այս միջոցը չի ազդի:

5. Ցանքածածկ

Մոլախոտերը չեն աճի, քանի որ արևի լույս չեն ստանա:

6. Հերբիցիդային օճառ

Հավասար քանակությամբ աղ, քացախ և քերած տնտեսական օճառ խառնիր: Խառնուրդը ցանիր մոլախոտերի վրա:

7. Կերի հացահատիկ

Այս մթերքը խոչընդոտում է սերմից բույսի զարգանալուն: Դրա բաղադրիչ գլյուտենի որոշակի տեսակն ազդում է որպես յուրատեսակ արգելափակող միջոց ծլելու դեմ: Ուստի ավելի նպատակահարմար է այս միջոցն ամռան կեսին օգտագործել, երբ մշակաբույսերն արդեն աճել են, դրանց համար միջոցը վտանգավոր չի լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել