Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին: Նա գրառում է կատարել Twitter սոցցանցի իր միկրոբլոգում՝ կոչ անելով բոլորին անպայման դիտել այն:

«Այնքան հպարտ եմ #Promise (#Խոստում) ֆիլմով: Խնդրում եմ բոլորիդ, գնացե՛ք ու դիտե՛ք այն, վերջապես իմացեք հայ ժողովրդի պատմությունը»,- գրել է Քարդաշյանը:

Ռեժիսոր Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին Լոս Անջելեսում: Ավելի վաղ ֆիլմին իրենց աջակցությունն էին հայտնել մի շարք համաշխարհային այլ աստղեր, այդ թվում՝ Էլթոն Ջոնը, Ռայան Գոսլինգը, Սիլվեստր Ստալոնեն, Լեոնարդո Դի Կապրիոն և այլք:

Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ Թերի Ջորջը Թուրքիային մեղադրել է ֆիլմը սաբոտաժի ենթարկելու մեջ:

Looking like a champ! Sylvester Stallone looked fit on the red carpet

Man of the hour! Christian Bale, who stars in The Promise, took his gorgeous wife Sibi Blazic to the premiereThose are some heels! The star elevated her height with  stilettos for her big night out

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել