Նա գրում էր կործանված սերնդի մասին, որի ներկայացուցիչները չկարողացան հաղթահարել պատերազմի սարսափը և իրենց տեղը գտնել հասարակության մեջ։ Նրա վեպերում պատերազմը սարսափելի մի ուժ է, որը կոտրում է մարդկանց կամքի ուժը, հավատը և ճակատագրերը։ Իսկ սերը կրքոտ, ամբողջությամբ կլանող և առհավետ ապրող է։ Այդպիսի սերը կարող է բուժել նույնիսկ ամենադաժան վերքերը, որոնք մարդը կարող է պատճառել մարդուն։

BlogNews-ը Ձեզ համար հավաքել է լավագույն աֆորիզմները, որոնք տեղ են գտել Ռեմարկի գրքերում։

  1. Ոչ մի մարդ չի կարող այնքան օտար լինել, որքան նա, ում անցյալում սիրել եք։
  2. Սիրելիի հետ հանդիպման երջանկությունը կարող է հասկանալ միայն նա, ով միայնակ մնալու հարուստ փորձ ունի։
  3. Սերը բացատրության կարիք չունի. դրան արարքներ են պետք։
  4. Յուրաքանչյուր սեր ցանկանում է անմահ լինել. հենց դա էլ սիրո հավիտյան տառապանքների պատճառն է։
  5. Սիրո ազդեցության տակը կինը խելացիանում է, իսկ տղամարդը կորցնում է գլուխը։
  6. Միայնությունը ավելի թեթև է, երբ չես սիրում։
  7. Ամենահրաշալի քաղաքն այն է, որտեղ մարդն իրեն երջանիկ է զգում։
  8. Հիմար ծնվելն ամոթ չէ, իսկ հիմար մահանալը՝ խայտառակություն։
  9. Մարդն ինչքան պրիմիտիվ է, այնքան մեծ կարծիք ունի իր մասին։
  10. Չկա ավելի ձանձրալի բան, քան ներկա լինել որևէ մեկի՝ սեփական խելքի ցուցադրությանը. հատկապես, երբ այդ մեկը խելք չունի։
  11. Մարդը բանականություն ունի, որպեսզի հասկանա, որ միայն բանականությամբ չի կարելի ապրել։
  12. Եթե ուզում ես, որ մադիկ ոչինչ չնկատեն, պետք չէ զգուշավոր գործել։
  13. Եթե կինն ուրիշին է պատկանում, ապա նա 5 անգամ ավելի ցանկալի է, քան այն կինը, ում կարելի է հասնել. տարօրինակ օրինաչափություն։
  14. Կանանց ոչինչ պետք չէ բացատրել. նրանց հետ պետք է միայն գործել։
  15. Այն, ինչ չես կարող ձեռք բերել, մշտապես ավելի լավն է թվում, քան այն, ինչ ունես։ Հենց դրանում է կայանում մարդկային կյանքի ռոմանտիզմն ու հիմարությունը։
  16. Ինչ էլ որ պատահի Ձեզ հետ, պետք չէ սրտին մոտիկ ընդունել դա. կյանքում շատ քիչ բաներ են կարևոր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել