Նորաձևության տենդենցները մեր հայ հայտնիներին սովորաբար շատ ուշ են հասնում, ու հաճախ է լինում, երբ մերոնց տեսնում ես մի կերպարով կամ լուքով, որը դեռ մի քանի տարի առաջ տեսել էիր արևմտյան աստղերի մոտ: Չգիտես՝ ինչու, բայց այս ամբողջ բեմը գրաված զգեստը, որը դեռ 2 տարի առաջ կրել էր Ջենիֆեր Լոպեսը, հետո նաև Պոլինա Գագարինան Եվրատեսիլում, միայն հիմա է նկատել ու ցանկացել կրել նաև Իվետա Մուկուչյանը: Արդարության համար պետք է նշել, որ Իվետան մեր այն քիչ հայտնիներից է, ով ոճ ու ճաշակ է թելադրում, ում հագուկապը տարբերվում է իր նորարար ու համարձակ լուծումներով և, որ ամենակարևորն է, Իվետայից հանդիսատեսը մշտապես սպասում է մի բանի, որից կզարմանա: իսկ այս զգեստը, մեղմ ասած, չզարմացրեց:  

Ջենիֆեր Լոպես 

 

Պոլինա Գագարինա

Իվետա Մուկուչյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել