«Այս օրերին կուլիսներում զբաղված են ԱԺ պաշտոնների՝ նախագահի, փոխնախագահների, մշտական հանձնաժողովների նախագահների պորտֆելների «բաշխմամբ»։ ԱԺ փոխնախագահի 3 պորտֆելներից մեկը, բնականաբար, ՀՀԿ-ինն է. տրվում է էդուարդ Շարմազանովի անունը, մյուսը՝ ԲՀԿ-ինը՝ Իշխան Զաքարյան, որպես ընդդիմություն։ Եվ, որքան էլ տարօրինակ է, որպես բարի կամքի արտահայտություն, 3-րդ պորտֆելն ուզում են տալ կոալիցիոն գործընկեր Դաշնակցությանը, չնայած այս քվեների պարագայում ՀՀԿ-ն անգամ կոալիցիա կազմելու անհրաժեշտությունը չունի։ Քննարկվում են մի քանի թեկնածություններ՝ Արմենուհի Կյուրեղյանի (որպես գենդերի դրսևորում), Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի անունները։ Այդ պարագայում կմնա բնապահպանության պորտֆելը ՀՅԴ-ին, թե ոչ՝ դեռ պարզ չէ, սակայն նեղ միջավայրում Արծվիկ Մինասյանն ասել է, որ ինքը մնում է նախարար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել