Հունիս ամսին մեկնարկում է 25 մասից բաղկացած նոր հեռուստանովել: «Դեպի վայրէջք» հեռուսանովելում ընդգրկված են Սարգիս Գրիգորյանը, Գնել Սարգսյանը, Էվա Խաչատրյանը, Էվա Գրիգորյանը, ով Սարգիս Գրիգորյանի դուստրն է, Ալեքսանդրը Բաբասյանը, Աննա Էլբակյանը և այլոք: Հեռուստանովելի ռեժիսորը Ելենա Արշակյանն է, սցենարիստը՝ Անահիտ Մխիթարյանը: 

«Այս անգամ ևս փորձել ենք անդրադառնալ արդիական մի թեմայի, որի մասին շատ հաճախ լռում են և չեն խոսում: Ինչպիսին է մեր հասարակության արձագանքը թրաֆիքինգի զոհ դարձած կանանց: Հեռուստանովելը նաև սիրո, ընկերության մասին է»,- նշում է ռեժիսոր Ելենա Արշակյանը:  

Խոսելով դերասանական կազմի և ընտրության մասին՝ Ելենան նշեց. «Դերասանական կազմին քասթինգի միջոցով ենք ընտրել: Այս դեպքում կարելի է ասել, որ նորություն էր նաև Սարգիս Գրիգորյանը, քանի որ նրա հետ առաջին անգամ ենք աշխատելու. չնայած նրա հետ սովորել ենք նույն ինստիտուտում, բայց միասին երբեք չենք աշխատել: Իսկ նրա դստեր՝ Յանայի հետ աշխատելն ինձ համար պարզապես հաճույք կլինի, քանի որ շատ եմ սիրում երեխաների հետ աշխատել: Յանան քասթինգ է անցել, որի արդյունքում նա ներգրավել է սերիալում: Կան նոր դերասաններ, ում հետ արդեն աշխատել եմ, և կան, որոնց հետ նոր պետք է աշխատեմ»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել