«ՀՀ Պետեկամուտների կոմիտեն մի քանի ոլորտներում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում գնահատել է, որ տվյալ ոլորտներում «ստվերը» կարող է հասնել ավելի քան 50 տոկոսի: Եվ այդ «ստվերը» ունի տարբեր դրսևորումներ:

Երեկ տարածած հաղորդագրության համաձայն, մասնավորապես, բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքերի կառուցապատմամբ զբաղվող 35 տնտեսվարողների մասով ՊԵԿ-ը արձանագրել է 50 տոկոս ստվեր, իսկ կենցաղային տեխնիկայի և բջջային հեռախոսների ներմուծմամբ ու իրացմամբ զբաղվող 46 տնտեսվարողների գործունեության ուսումնասիրությամբ արձանագրվել է 54 տոկոս ստվեր:

 

ՊԵԿ-ը չի մասնավորեցնում, թե որ ընկերությունների մոտ է հայտնաբերվել այդ ստվերը և արդյոք դրանց մե՞ջ են այդ ոլորտներում գործող մեզ քաջ հայտնի օլիգարխ «գործարարները»»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել