«Օրերս մեծ շուքով ազդարարվեց նոր ավիափոխադրողի՝ «Տարոն-Ավիա» ընկերության մասին, որն այսուհետ թռիչքներ է իրականացնելու Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից: «Ժողովուրդ»-ին երեկ ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան այս ավիաընկերության հետ կապված. պարզվում է՝ «Տարոն-Ավիա»-ն ՀՀ-ում գործել է դեռ 2007-ից, եւ ՎՊ-ն ավիացիայի ոլորտում արդեն 2009թ. անցկացված ստուգումների արդյունքում պարզել էր՝ սա մեկն է այն ընկերություններից, որոնք պետական բյուջե որեւէ հարկ չեն վճարել: Նշենք, որ «Տարոն-Ավիա»-ի միակ սեփականատերը Գառնիկ Պապիկյանն է, որը հաշվառված է Գյումրիում, նա նաեւ ընկերության տնօրենն է, ու նրա բնակարանն էլ գրանցված է որպես ՍՊԸ-ի իրավաբանական հասցե»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել