Գեղեցկությունը յուրաքանչյուր կնոջ կարևորագույն զենքերից մեկն է: Այն կնոջն ինքնավստահություն է պարգևում, որը հաջողության հասնելու բանալին է: Գաղտնիք չէ, որ ճապոնուհիները հայտնի են իրենց հավերժ երիտասարդությամբ: Նրանց մաշկն ասես երբեք չի ծերանում:

Իրականում, վերջիններս տիրապետում են մաշկն առողջ ու երիտասարդ պահելու գաղտնիքին, որը բրնձով պատրաստվող դիմակի մեջ է:

Այս հրաշք դիմակը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է 2-3 ճաշի գդալ բրինձ, 1 ճաշի գդալ կաթ և 1 ճաշի գդալ մեղր:

Բրինձը շոգեխաշեք թույլ կրակի վրա, մինչև այն փափկի, ապա առանձնացրեք այն ջրից և մեկ անգամ ևս սառը ջրով լվացեք այն, ապա վրան 1 ճաշի գդալ կաթ ավելացրեք, լավ խառնեք և նոր միայն վրա 1 ճաշի գդալ մեղր ավելացրեք:

Ստացված զանգվածը քսեք դեմքին և պարանոցին և 15-20 րոպե անց լվացեք դեմքը բրնձի եփած ջրով:

Այս դիմակը դանդաղեցնում է մելանինի արտադրությունը՝ դրանով իսկ կանխարգելելով պիգմենտացիոն հետքերի առաջացումը:

Բացի այդ՝ այն ջուրը, որի մեջ եփվել է բրինձը, խոնավեցնում է մաշկը, պարունակում է հակաօքսիդանտներ, ինչպես նաև կլանում է ուլտրամանուշակագույն ճառագայթները:

Այս դիմակի 4-5 անգամյա օգտագործման արդյունքում ձեր մաշկի վրա զգալի փոփոխություններ կզգաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել