Image resultOperativ.am-ը գրում է․

Ամերիկայի Միացյալ Նահանգների Միսսուրի նահանգում՝ Ինդեփենդենս քաղաքի «Lake city» գործարանում, որտեղ զբաղվում են փոքր չափերի ռազմամթերքի արտադրությամբ, ուժեղ պայթյուն է որոտացել: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Associated Press» լրատվական գործակալությանը:

Ինչպես հաղորդվում է, պատահարի հետևանքով առնվազն մեկ մարդ մահացել է: Կա երեք տուժած:

Զանգվածային այլ լրատվամիջոցներ հաղորդում են 4 տուժածի և մեկ զոհի մասին: Դեռևս հայտնի չեն պատահարի մանրամասները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել